Ցանկությունների ծառը

  1. Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Շշնջալ —  ցածր ձայնով խոսել

Կախարդական — զարմանահրաշ

Գիրուկ — չաղ

Կեռնեխ — սև փետուրներով ու ոսկեգույն կտուցով երգող թռչուն

Շփոթվել — հուզվել

Հրուշակեղեն — քաղցրավենիք

2. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք:

3. Ինքդ վերնագրիր պատմությունը:

Երեխանները լուսնի վրա:

Կանաչ եղևնին

Առաջադրանքներ

  1. Բացատրիր ընդգծված բառերը։

Քաղցրահնչյուն — քաղցր ձայն

Բողբոջ — ծաղկի՝ տերևի կամ բուսնող ոստի կոկոնը:

Զարթոնք —  բնության՝ ձմռան քնից դուրս գալը:

Այգեպան — այգու պահապան:

Հանդերձ — հագուստ

Ստվեր — մթություն

Կծկվել — կուչ գալ

Ինքնամփոփո — ուրիշների հետ շփում չունեցող

Սաղարթ —  ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը

Փարթամանալ — ճոխանալ, առատանալ

Հեծկլտալ — լաց ու կոծ անել

Հոխորտալ — սպառնալ

Ոսկեհեր — ոսկեգույն տերևներով պատված

Ալեհեր — ճերմակած մազերով

Սարսռալ — դող զգալ

Աղերսել — խնդրել

Մատղաշ — նոր բուսած

2. Բնութագրի՛ր եղևնուն

Փոքրիկ կանաչ եղևնին շատ բարի և խեղճ էր:

Ավ. Իսահակյան Երջանիկ խրճիթը

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Զմրուխ — վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար

Ջրաղաց — հացահատիկ աղալու ջրային աղաց՝ աղորիք

Մանուկ — փոքրիկ երեխա

Մեղմիկ — հանդարտ

Սոսափել — խշխշալ

Մտմտալ — մի բանի մասին շատ մտածել

Մացառ — փշոտ թփաբույս

Շավիղ —  նեղ ճանապարհ

Եզերք — ծայր

Քարավան — բեռներ ու մարդկանց փոխադրող՝ սովորաբար երկար ճանապարհի համար կազմված խումբ

Ուղևոր — փոխադրամիջոցներով ճամփորդություն կատարող մարդ

Զավակ — երեխա

Որդեգրել — օրինական կարգով ուրիշ ծնողներից ծնված աղջիկ կամ տղա իր որդեգիրը դարձնել

Շնորհալի —  շատ ընդունակ, տաղանդավոր

Շքեղ — շատ հաճելի՝ դուրեկան

Հովասուն — հով

Կարկաչուն — աշխույժ

Սլանալ — բարձրանալ

Չքանալ — կորչել

Խնջույք — ճոխ հյուրասիրությամբ հանդիսավոր հացկերույթ

Ջահ — կրակ, լույս

Խավար — մթություն

Վերջալույս — արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահը

Ալևոր — ծեր

Երերուն — տատանվող

2. Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:

Ես կարծում եմ, որ տղան ճիշտ արեց, որ գնաց իր ծնողների մոտ:

Ավետիք Իսահակյան Եղնիկը

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Որսորդ — որսորդությամբ զբաղվող մարդ

Հանդ — դաշտ

Պատշգամբ — շենքի պատի արտաքին կողմից դեպի դուրս ձգված և սովորաբար վանդակապատ կամ բազրիքաշարով հարթակ՝ դեպի ներս տանող մուտքով

Մակաղել — ոչխարներին ստվերոտ տեղ հավաքել՝ հանգստի և շոգից պատսպարվելու համար:

Հոտ — միասին արածող ոչխարների խումբ

Մեղմորեն — մեղմ կերպով

Ոսկեգեղմ — հին հունական դիցաբանության մեջ՝ ոչխարի ոսկե մորթի

Խարտյաշ — ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով

Խորունկ — խոր

Ջինջ — պարզ

Ուշագրավ — ուշադրություն գրավող, ուշադրության արժանի դարձած

Խորասույզ — մտքերի մեջ սուզված

Անդուլ — դադար չունեցող, անդադար

Շառաչ — աղմկալից ձայն

Ղողանջուն — զնգոց

Գուրգորել — փայփայել

Շնկշնկան — շնկշնկոցով փչող

Վճիտ — պարզ, մաքուր

Անսանձ — անզուսպ, անհնազանդ

Դարավոր — հին

Հողմ — ուժեղ քամի

Լիակուրծք — փարթամ կրծքով

Խշշոց — ջրի, խոտերի, ծառերի, զգեստի ևն հանած ձայնը

Մռունչ — մռնչալու ձայն

Աղմկահույզ — հուզված և աղմկոտ, խռովահույզ

Հողմածեծ —  հողմից ծեծված, հողմակոծ

Խենթ — գիժ

Սարսուռ — դողդողանք

Հուժկու — ուժեղ

Թավուտ — անտառի մեջ խիտ բուսականությամբ պատված տեղ

Մացառուտ — մացառով պատված տեղ

Սաստկանալ —  ուժեղանալ

Փոթորիկ — շատ ուժգին՝ հաճախ հողմախառն կամ ձյունախառն քամի

Սուզել — խորասուզել

Խավար —  բացարձակ մթություն

Ակնթարթ — մի անգամ աչքը թարթելու տևողությունը

Անծայր — ծայր չունեցող

2. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարոտում էր անտառը, իր ընկերներին, իր մայրիկին և հայրիկին:

Սիրելի պապիներին թոռնիկից

Ես ունեմ երկու պապի: Իմ պապիների անուններն են Բագրատ և Էդմոնդ: Իմ պապիները ինձ տանում են այգի զբոսնելու, տանում են կառուսել, գազանանոց: Ես նրանց հետ շատ լավ ժամանակ եմ անցկացնում: Ես երկու պապիներիս էլ շատ եմ սիրում:

Ավետիք Իսահակյանի Ամենապիտանի բանը

Դուրս գրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ՝

Ամենապիտանի — ամենակարևոր

Հրաշագեղ — գեղեցիկ

Արդարամիտ — արդար մտածող

Պաշարել — պատել

Շտեմարան — պահեստ

Փափագ — բուռն ցանկություն

Հացահատիկ — ցորենի՝ գարու բերք

Կայծքար — կարծր քարի մի տեսակ

Հրահան — Երկաթ կամ պողպատ, որով կայծքարին խփելիս կայծ Է առաջանում

Աբեթ — բամբակաթելից կամ այլ նյութից պատրաստված դյուրավառ նյութ

Համո Սահյանի «Իմ պապը»

Կատարել առաջադրանքները՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր:

Մաճ- արորի կոթը, որից բռնելով մահճակալը վար է անում

2. Բացատրիր հետևյալ բառերը՝ շիվ, պայտ, մարգ, մանգաղ, դաստակ, խորհել, ակոս, շիկնել, պաղել:

Շիվ- բարակ ու դալար ճյուղ:

Պայտ- բանող անասունների սմբակի կամ կճղակի չափսով ու ձևով պատրաստված մետաղյա թիթեղ, որ խփում են սմբակին վնասվելուց և սայթաքումից պաշտպանելու համար:

Մարգ- բանջարանաոցում ակոսներով առանձնացված հողակտոր՝ որոշ մշակույթի համար:

Մանգաղ- գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար:

Դաստակ- ձեռքի այն մասը, որ թաթից մինչև նախաբազուկն է տարածվում:

Խորհել- մտածել

Ակոս- երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:

Շիկնել- կարմրել

Պաղել- սառչել

3. Բնութագրիր պապին:

Պապին բարի, ու խելացի էր: Նա շատ էր սիրում աշխատել:

Ստեփան Զորյան «Չալանկը»

2-րդ հատված

Առաջադրանքներ`

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Գոմ — Ընտանի անասուններ պահելու շենք կամ շենքի հատուկ մաս:

Չարդախ — Սրահ, ծածկ

Արխալուղ — Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ:

2. Վերնագրիր հատվածը:

<<Վախեցած Չալանկը>>

Աֆրիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ « աֆարիկ» ցեղի անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝  Եվրասիայից հետո: 

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

 Նեղոս աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուխտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծ և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղ:

Ստեփան Զորյան «Չալանկը»

1-ին հատված

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

Հատընդհատ — ընդհատվող

Տարակուսով —  երկմտել

Հախուռն — անկարգ

Պատկառանքով — պատիվ

Քյոխվի — գյուղի կառավարիչ

Քաղցած — սոված

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վզկապ — վզին կապելու գունավոր նուրբ կտոր

Մուրացկան — մուրող

Ձեռնափայտ — ձեռքի փայտ

Գզիր — տանուտերի կատարածու

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Չալանկը սև, բրդոտ , կուրծքը ու վիզը սպիտակ, ականջները ու պոչը կտրած մի շուն էր:

4. Վերնագրիր առաջին հատվածը:

<<Խելացի և բարի Չալանկը>>